Հայաստանյան հանրակրթական դպրոցներում առկա պատմության դասագրքերը խնդրահարույց են։ Այն մարդիկ, որոնք գրում են դասագրքերը, կաբինետային ակադեմիական գիտնականներ են, դպրոցի հետ կապ չունեն։ Նրանք երբեք չգիտեն, թե սովորողն ինչ պահանջներ ունի։ Այս մասին Epress.am֊ի ստուդիայում ասել է պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանը։
«Դասագրքերի բովանդակությունն այնպես է խմբագրված, որ որևէ կերպ երեք խնդրի չկարողանան դիպչել՝ եկեղեցի, «Դաշնակցություն» կուսակցություն և օրվա իշխանություն», ֊ ասել է Թոքմաջյանը։
Բացի դա, դասագրքերում դեռևս առկա է որոշ թեմաների մատուցման խորհրդային պատմագրության ավանդույթը։
Զրույցի մասնրամասները՝ տեսանյութում․