հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Վանաձորում դասադուլ է․ դպրոցի տնօրենը խոչընդոտում է աշակերտների ակցիան

Վանաձորում դասադուլ է․ դպրոցի տնօրենը խոչընդոտում է աշակերտների ակցիան

Վանաձորում  առավոտից սկսել է դասադուլ։ Դասադուլի մասնակցիները հավաքվել են Հայքի հրապարակում։ Այս պահին մոտ 100 հոգի են և շրջուն են քաղաքի կրթական հաստատություններով՝ կոչ անելով աշակերտներին միանալ։

Վանաձոր քաղաքի 11-րդ դպրոցի մոտ դասադուլավորներին դիմավորել է տնօրեն Նարինե Սահակյանը և ասել, որ նորմալ չի համարում, որ անչափահաս մարդիկ քաղաքական շարժման միանան։

«Անչափահաս մարդը քաղաքական հարցեր առաջ քաշել կարող է իր դպրոցի շրջանակներում կամ իր տան պատերի ներքո։ Բայց անչափահաս մարդը դուրս գա փողո՞ց, դուք կարծում եք՝ դա նորմա՞լ է»,֊ ասել է նա։

Տնօրենին դիմել է դասադուլի մասնակիցների հետ դպրոց եկած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի Ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Գիտեք, որ քաղաքական պայքար է ընդդեմ բռնակալ Սերժ Սարգսյանի։  Այդ թվում՝ դուրս են եկել երեխաները, մեր զավակները։ Հիմա, քանի որ հայտարարվել է դասադուլ, այս երեխաները եկել են և ուզում են, որպեսզի դասադուլին  միանան նաև այս դպրոցի սաները։ Դուք պետք է այնպես անեք, որ դռներ բացվեն և երեխաները դուրս գան միանան։ Բռնակապությունը մեզ հայտարարել է պատերազմ, ապա այս դասական կրթական պրոցեսը մենք պետք է դնենք մի կողմ»։

Նշենք, որ Հայաստանի տարբեր դպրոցներում այս պահին դասադուլներ են արվում։