Home / Ոստիկանություն / Նոր սերունդն ուզում է ինստիտուտներ, ոչ թե հեղինակություններ․ Ստեփանակերտում ակցիաների մասին

Նոր սերունդն ուզում է ինստիտուտներ, ոչ թե հեղինակություններ․ Ստեփանակերտում ակցիաների մասին

Ապրիլն (2016֊ի) ահագին բան փոխել է Արցախի երիտասարդների մտածելակերպում։ Այս մասին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Նա խոսել է վերջին օրերին Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիաների մասին։

«Եթե նախկինում ավագ սերունդը առանձնակի հարգանք էր վայելու, քանի որ ազատագրել է հայրենիքը, ապա հիմա հայրենիքի համար կռվել են նաև երիտասարդները։ Ապրիլին երիտասարդ սերունդը գնացել ա սահման, նոր իրողություններ են եղել։ Նոր սերունդը ասում ա՝ տղեք, ես էլ եմ կռվել, ես էլ եմ հայրենիք ազատագրել։ Կռվելը քիչ ա, պիտի ազատ ապրենք, պիտի ազնիվ ապրենք, պիտի ոչ մեկի նկատմամբ ճնշումներ չգործադրվեն, պիտի չլինի այն ամեն ինչը, որ Երևանում բերեց հայտնի իրողություններին, ինչի մթնոլորտը նաև ծնեց էս ամենը, կարծում եմ»,֊ ասել է Խանումյանը։

Ըստ պատգամավորի՝ նոր սերունդն այլևս չի ուզում ապրել հեղինակություններով, այլ հստակ սկզբունքներով և հստակ գործող ինստիտուտներով։

Խանումյանի խոսքով՝ բողոքին միանում եմ Արցախի տարբեր շրջաններից, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողներ։

«Ռուսաստանից զանգում են նախագահին՝ ասում են, որոշում կայացրու, չի կարելի։ Ռուսաստանից հարյուր հոգի զանգում են, այդ թվում՝ մեծահարուստներ, ասում են՝ մենք այդտեղ ենք էս֊էս մարդկանց պատճառով։ Էդ անունները պետք է տրվեն, էս փաստերը պետք է վերլուծվի, կարող ա պարզում ենք՝ Հադրութում ֆեոդալական կամ կիսաֆեոդալական համակարգ ա, որտեղ ամեն քայլի զանգվածաբար մարդկանց իրավունքներն են ոտնահարվում՝ ազատ ձեռներեցությամբ զբաղվելու իրավունքից, մինչև արժանապատվության ոտնահարումը։ Հստակ երկու անուն է հնչել՝ Գագիկ Սարգսյան՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, որից երիտասարդությունը զզված է։ Էդ մարդու անվտանգությունը մենք պետք է պաշտպանենք, որովհետև կարողա պաշտոնից հանեն, իրեն ոտի տակ տան։ Իրա տղան չգիտեմ ինչեր ա անում քաղաքում։ Կամո Աղաջանյան՝ ոստիկանապետ և իրա եղբայրները։ Կատարում են տարատեսակ ապօրինություններ։ Էս երկու անունները հստակ են։ էդ մարկանց պետք է կանգնեցնեն էս փաստերը ասողների առջև»,֊ նշել է Խանումյանը։