Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, հրամագիր է ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։
Նշենք, որ այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է։ Նիստը նախագահում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Այսօրվա նիստի օրակարգում հետևյալ հարցերն են.
Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:
Ազգային ժողովի նախագահի ընտրություն:
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություն:
Մշտական հանձնաժողովների ստեղծում:
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:
Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: