Home / Կրթություն / Ինչու աջակցել արվեստի այլընտրանքային ծրագրին

Ինչու աջակցել արվեստի այլընտրանքային ծրագրին

«Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի «Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը սկսել է հանրային ֆինասավորման արշավ՝ շարունակելու արվեստի ուսուցման ծրագիրը և դրա հիման վրա ստեղծելու արվեստի դպրոց: Ծրագրի, դրա ֆինանսավորման, ֆորմալ և այլընտրանքային կրթության մասին խոսել ենք «Մեդիալաբ»-ի ծրագրերի համակարգող Նորա Գալֆայանի և դպրոցի դասախոսներից Ելենա Այդինյանի հետ։

«Ֆոկուս» Երևանում գործող արվեստի հասարակական կազմակերպություն է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր: Կազմակերպությունն ունի նաև հարմարավետ գրադարան-ընթերցասրահ, որտեղ կգտնեք բազմաթիվ գրքեր․ արվեստ, փիլիսոփայություն, ճարտարապետություն, գեղարվեստական գրականություն և այլն: Ֆոկուսն այժմ կենտրոնացած է հետևյալ խնդիրների շուրջ՝ արվեստի կրթություն, փաստագրություն, ինքնաբավություն, և զարգացնում է երեք ընթացիկ նախագիծ՝ Մեդիալաբ, ACTV և Գրադարան: