հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ըստ էության Ամուլսարում նոր փորձաքննություն չի արվել․ փաստաբան

Ըստ էության Ամուլսարում նոր փորձաքննություն չի արվել․ փաստաբան

Քննչական կոմիտեի կողմից հրապարակված Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության արդյունքները հանրությանը ներկայացվել են թերի և ընտրողաբար, միտումնավոր թաքցվել են փորձաքննությամբ ի հայտ եկած փաստերն ու եզրակացությունները, որոնք անդրադառնում են ՇՄԱԳ-ում տեղ գտած թերություններին և Ամուլսարի հանքավայրի շահագործման բացասական ազդեցություններին:Թեմային է անդրադառնում նաև փաստաբան Նազելի Վարդանյանը․

– Քննիչը իրավասու է խոսել միայն իր վարույթում գտնվող քրեական գործից, մասնավորապես՝ հանցակազմ կա կամ չկա: Ի դեպ հանցակազմի բացակայությունը չի նշանակում, որ Էկոլոգիական ռիսկեր չկան: Դրա համար էի ի սկազբանե ասում, որ այս փորձաքննությունը, որը արվում է քրգործի շրջանակում` Ընկերության տրամադրած փաստաթղթերի հիմա վրա, չի կարող Կառավարության համար որոշում ընդունելու հիմք լինել: Ըստ էության ELARD նոր փորձաքննություն չի արել, այլ ուսումնասիրել է Լիդիանի ներկայացրած փաստաթղթերը, այլ էլ վերջինիս հետ սերտ համագործոկցելով, ինչը խախտել է անկախության և օբյեկտիվության սկզբունքները: Քննիչը իրավունք չունի, խեղաթյուրելով փորձաքննական եզրակացությունը, նեղ մասնագիտական եզրակացություններ և եզրահանգումներ անել:

Բացի այդ, Ընկերության հետ բանակցել և հավաստիացումներ ստացել, որ նրանք ամեն ինչ կանեն, որ ազդեցություն չլինի՝ Քննչական կոմիտեի իրավասություններից դուրս է: Եթե այդպիսի լավ գիտակ է բնապահպանական հարցերում, ինչու է լռում օդի աղտոտվածուծան ռիսկերի, ռադիոակտիվ ճառագայթման, ռադոնի քանակի նորմերի ծայրագույն գերազանցման մասին: Բոլոր մասնագետները պնդում են, որ 1-2 իզոտոպի ուսումնասիրության հիման վրա հնարավոր չէ որոշել Ջերմուկի ջրերի հետ կապը, իսկ Ընկերությունը այլ տվյալներ չունի, դրանով նա տապալել է նորմալ փորձաքննությունը: Այս պարագայում, քննիչը ինչ իրավասություն ունի հայտարարելու, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի լինի: Քննիչը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և արել է կանխակալ, ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ:

Ի դեպ, նույն քննիչը այս դրույթների մասին մեզ անուղակի հայտնել է մեկ ամիս առաջ ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ: Եվ, ամենակարևորը, ջերմուկցիները անկախ բնապահպանական ազդեցության, չեն ուզում հանարդյունաբերական քաղաքում ապրել, դա իրենց իրավունքն է, ինչը սրբորեն պաշտպանում են: Ի վերջո, ՇՄԱԳ օրենքի 20-րդ, 7-րդ մասի համաձայն ընկերությանը տրված փորձաքննական եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչվի, քանի որ մինչև 2017թ. չեն սկսել հանքարդյունահանությունը և այս պարագայում նոր հավաստիացումներ Ընկերությունից ստանալը անօրինական է: Այսպիսով, քննիչը պետք է հեռացվի սույն գործի քննությունից որպես կանխակալ վերաբերմունք ցուցաբերած անձ՝ մինչև գործի քննությունը կարճելը հայտնել է իր դիրքորոշումը: Հուսով եմ, ՀՀ Կառավարությունը ողջամիթ կգտնվի և մեր բնության, ժողովրդի և ժողովրդավարության դեմ որոշում չի կայացնի: