Ռուսաստանին բռնակցված Ղրիմում ձերբակալվել է ուկրաինամետ ակտիվիստ Օլեգ Պրիխոդկոն, հայտնում է Ղրիմ․Ռեալիի կայքը։
Հարազատների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան Պրիխոդկոյի տուն են եկել Անվտանգության դաշնային ծառայությունից։ Կալանավորման պատճառները չեն նշել, տարել են անհայտ ուղղությամբ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Տարվա սկզբում Ռուսաստանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները Պրիխոդկոյի տանը խուզարկություն էին իրականացրել, որի արդյունքում առգրավել էին ուկրաինական սիմվոլիկան, կարմիր֊սև դրոշները, Ստեպան Բանդերայի նկարներն ու տեխնիկան, ինչից հետո հարցաքննել էին Ուկրաինայի թեմայով։
Միջազգային կազմակերպությունները բազմիցս անդրադարձել են Ռուսաստանին բռնակցումից հետո Ղրիմում մարդու իրավունքների խախտումների մասին։ ՄԱԿ-ի տվյալներով 2017 թվականի սկզբից մինչև 2018-ի կեսեր արձանագրվել էր ավելի քան 80 խախտում։