Home / Հայաստան / Հայաստանը պատասխանել է Ուկրաինայի՝ Ղրիմ այցելելու մասին կոչին

Հայաստանը պատասխանել է Ուկրաինայի՝ Ղրիմ այցելելու մասին կոչին

Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված, ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Տվյալ հայտարարությունը կապված է Ուկրաինայի դեսպանատան՝ Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչի հետ։

Դեսպանատունը կոչ էր արել պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը՝ հիշեցնելով, որ կարգը խախտելու համար նախատեսված է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։

Հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին, դեսպանատունը նշում է, որ ՀՀ քաղաքացիներից բաղկացած տուրիստական խումբը հերթական անգամ անօրինական կերպով այցելել է Ղրիմ։ «Տվյալ խմբի մեծ մասն առաջին անգամը չէ խախտում Ուկրաինայի օրենսդրությունը՝ ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների հետ կապված»։