Home / Բանտ / 2018-ից կալանավորված մարդու անունով տուգանք է եկել՝ դիմակ չկրելու համար

2018-ից կալանավորված մարդու անունով տուգանք է եկել՝ դիմակ չկրելու համար

Մի քանի օր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչ Սոնյա Մ-ը նամակ է ստանում Ճանապարհային ոստիկանությունից, ըստ որի նրա որդին 2020 թվականի հունիսի 29-ին տուգանվել է Թաիրով փողոցում՝ մեքենայում դիմակ չկրելու պատճառով։ Կնոջ որդին դատապարտվել է ազատազրկման 2018 թվականին և արդեն երկու տարուց ավել գտնվում է կալանավայրում։

Երկու օր զանգում էինք Ճանապարհային ոստիկանության համարներով, բայց պատասխանող չկա։

Epress.am-ի հետ զրույցում կինը հիշել էր, որ 2019-ին ևս տուգանք էր եկել որդու անունով, թե իբր նա երթևեկության կանոններ է խախտել, սակայն այն ժամանակ Սոնյա Մ-ն կարծեց, որ թյուրիմածություն է և գործին ընթացք չտվեց, մանավանդ, որ այդ ժամանակահատվածի տուգանքները տարեվերջին չեղարկվեցին կառավարության կողմից։

Կինը նաև ցույց տվեց որդու դատավաճիռը և ՃՈ-ի նամակը․