Ավելի քան տասը ժամ տևած դռնփակ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն և Ջեյհուն Բայրամովը համատեղ եռակողմ հայտարարությամբ են հանդես եկել, որով
— Համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ,
— Հրադադարի հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն:
— Կողմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ,
— ինչպես նաև հայտարարում, որ սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/804911230344806