ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել։
Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կասկածանքով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով)։
Մեղադրանքը Մանուկյանն ու Բաբայանը չեն ընդունում։ Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն։
Նույն հոդվածով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին։
Նրանք բոլորն, ինչպես հայտնի է, մասնակցում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ 17 կուսակցությունների հանրահավաքներին։
Սասնա Ծռեր համահայկական շարժումը այսօր հայտնել է, որ ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների կարգավիճակն այսօր նույնպես փոխվել է․ նրանց մեղադրանք է առաջադրվել:
ԱԺԲ-ի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՔրՕր-ի 225.1 հոդվածի առաջին մասով՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։