Վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նա նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Այվազյանը փոխնախարարի պարտականությունները ստանձնել էր հոկտեմբերի 16-ից: Մինչ այդ զբացեցրել է րգենտինայում/Չիլիում, Դանիայում/Շվեդիայում/Նորվեգիայում/Ֆինլանդիայում, Լիտվայում/Լատվիայում, Մեքսիկայում/Կուբայում/Պանամայում Հայաստանի դեսպանի և մի շարք այլ դիվանագիտական պաշտոններ։
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնանկ է արվել նոյեմբերի 16-ին։ Նախօրեին աշխատանքից ազատվել է նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։