Ղարաբաղի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Ղարաբաղի ՊԲ-ն։ Նախնական ախտորոշումը սիրտ-թոքային անբավարարվածություն է։
2002 թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը մահացել է հունվարի 12-ին՝ 18։25-ի սահմաններում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: