Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ նա վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում։ Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը։
«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության։ Ավելի ուշ նախագահի գրասենյակը հայտնել էր նրա՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։