Հոտառության կորուստը կարող է նվազեցնել սեքսի ցանկությունը, պնդում են ամերիկացի հետազոտողները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հետազոտությունը, որի վրա հիմնվում են գիտնականները, արվել է ԱՄՆ 65 և ավելի տարեկան բնակիչների շրջանում, ինչը նշանակում է, որ հոտառության և սեռական ցանկության միջև կապը կարող է տարիքի հետ ուժեղանալ։
Այնուամենայնիվ, հետազոտողները կոչ են անում բոլոր դեպքերում զբաղվել հոտառության հետ կապված հնարավոր բուժելի խնդիրների լուծմամբ, որպեսզի մարդկանց սեռական կյանքի որակը բարելավվի։
Հետազոտությանը մասնակցել է 2084 մարդ, բոլորը՝ 65 կամ ավելի տարեկան։ Մասնակիցների հոտառական զգայությունը չափվել է հատուկ հոտառական ձողերով, իսկ իրենց սեռական մոտիվացիան, սեքսի հաճախականությունն ու վերջին բավարարվածությունը սեռական հարաբերությունից՝ հարցաշարի միջոցով։
Արդյունքում պարզվել է, որ հոտառության կորուստը մասնակիցների մոտ ասոցացվում է սեռական մոտիվացիայի և էմոցիանալ բավարարվածության նվազման հետ, բայց ոչ սեռական հարաբերությունների հաճախականության կամ ֆիզիկական հաճույքի հետ։
Հոտառության կորուստը Կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներից մեկն է։ Հետազոտությունը կատարվել է համավարակից առաջ, այնպես որ պարզ չէ, թե վարակի պատճառով հոտառությունը կորցնելն ինչպես է ազդում մարդկանց սեռական կյանքի վրա։