Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն ողջ-առողջ է։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինն առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Կիմ Չեն Ընի հետ մասնակցել նա մասնակցել է «Փայլող աստղի»՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանգուցյալ հոր հիշատակին նվիրված մեծ համերգին:
Անցյալ տարվա հունվարից սկսած «Մեծ Հաջորդողի» կնոջ մասին որևէ լուր չկար։ Առաջին տիկնոջ բացակայությունը ասեկոսեների տեղիք էր տվել․ տեղեկություններ էին շրջանառվում նրա հիվանդության, հղիության և նույիսկ մահվան մասին։
Թեև համերգին, որին մասնակցում էին ամուսինները, հակահամաճարակային կանոնները չէին պահպանվում, Հյուսիսային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունից նշել են, որ Լի Սոլ Չժուն մինչ այս խուսափում էր հանրային վայրերից՝ կորոնավիրուսով վարակվելու ռիսկից խուսափելու համար:
Հատկանշական է, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուս չկա։ ԿԺԴՀ-ում ՔՈՎԻԴ-ի դեպքեր «չեն արձանագրվել», թեև մասնագետները վստահ է, որ չնայած երկրի տոտալ փակությանը՝ համավարակն այն շրջանցել չէր կարող։