Զատիկին ընդառաջ մարդիկ ահազանգում են ձվի թանկացման և դեֆիցիտի մասին։ Երևանի խանութներում ձվի գինը այս պահին 80-100 դրամ է։
ՏՄՊՊ-ն խոստանում է, որ գինը շուտով կիջնի։
«Տնտեսվարողներն արտադրական ծավալները մեծացրել են և այսօրվանից մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է կառույցի ղեկավար Գեղամ Գևորգյան։
Պատճառների մասին շատ բան հայտնի չէ։ ՏՄՊՊ-ն մտադիր է վարույթ հարուցել՝ պարզելու, թե որքանով է ստեղծված դեֆիցիտն արհեստական, կա հակամրցակցային համաձայնություն, թե գերիշխող դիրքի չարաշահում, ինչ դեր ունեն միջնորդ կազմակերպությունները և արդյոք գնային բարձրացումներն օբյեկտիվ են։