Այսօր՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն, հայտնել է Քննչական կոմիտեն։
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է 1981 թվականին ծնված կնոջ դի՝ հրազենային միջանցիկ վնասվածքով։
Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։ Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտի դուստր է։