«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում։
«Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – ասված է քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։