Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Այս մասին հաղորդել է պաշտպանության նախարարությունը։
«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։
Թարմացում
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: