Ժաննա Անդրեասյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար․ հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մինչ այս Անդրեասյանը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, իսկ հետո՝ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը։ Սոցիոլոգ է, հետազոտող, երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսրանում և Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ղեկավարում էր 2020 թվականի նոյեմբերի 23-ից: