Միացյալ Նահանգների Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Շուտով նա կժամանի Երևան։
Քրիստինա Քվինը ծնվել է Կալիֆորնիայում, սովորել է Կալիֆորնիայի Օքսիդենթըլ քոլեջում, ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջում, Ստոկհոլմի համալսարանում: Դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։ Աշխատել է Ֆրանսիայում, Ֆիլիպիններում: 2001-2005 թվականներին դիվանագետը ներկայացրել է Միացյալ Նահանգները Եվրամիությունում՝ Բրյուսելում: Այնուհետև տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 2 տարի աշխատել է ամերիկյան դեսպանատանը։
2019-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել Կիևում ԱՄՆ դեսպանատանը։ 2020-ի հունվարից մինչև 2022-ի մայիսը Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար էր, ապա՝ փոխդեսպան։
Միացյալ Նահանգները դեսպանները որպես կանոն նշանակվում են 3 տարի ժամկետով։ Գործող դեսպան Լին Թրեյսիի երեք տարին արդեն լրացել է․ նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի փետրվարի 19-ին:
ԱՄՆ նախագահը առաջարկել է նրան դեսպան նշանակել Ռուսաստանում։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը։