Ադրբեջանում փետրվարի 19-ի առավոտյան Թարթառի շրջանում և փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը Ապշերոնի մարզի Խըրդալան քաղաքում սպանվել են երկու կանայք, ըստ նախնական տվյալների, առաջինը՝ ամուսնու, իսկ երկրորդը՝ որդու կողմից։
Թարթառի շրջանում, ամուսնու կողմից՝ խանդի հողի վրա դանակահարվել է 42-ամյա Գուլնար Մամեդովան, ով գործադիր իշխանության սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության ու կանխատեսման վարչության խորհրդականն էր` հայտնել է Meydan TV-ն։ Կինը սպանվել է իր տանը․ լրատվամիջոցի տվյալներով` հրազենային մահացու վիրավորում է ստացել նաև ամուսինների տան վարպետը` 32-ամյա Նամիկ Ալլահվերդիևը։
Ադրբեջանի դատախազությունը հաղորդել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ երկու կամ ավելի անձանց սպանության հոդվածով։
Նախորդող գիշեր Խըրդալանում սպանվել է 49-ամյա Մեհրիբան Հուսեյնզադեն․ սպանության մեղադրանքով ձերբակալվել է նրա 24-ամյա որդին, գրում է Meydan TV-ն՝ հղվելով Արբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։ Գործը ուղարկվել է քննության։