Home / Բնապահպանություն / Ժողովրդին ուզում են արևի տակ վառե՞ն

Ժողովրդին ուզում են արևի տակ վառե՞ն

Երևանի քաղաքապետարանը որոշել է կտրել կենտրոնական փողոցները շրջանակող հին ծառերը․ երեկ արմատախիլ են արել Մոսկովյան փողոցի հացեղիները և թեղիները։ Դրանց տեղը նոր դեկորատիվ սակուրաներ են տնկելու՝ «գեղազարդ և արժեքավոր»։ Առաջիկայում քաղաքապետարանը կվերացնի նաև հարակից փողոցների «կենսունակության ավարտին մոտ» ծառերը։ Երևանցիները կմնան առանց ստվերի, չինովնիկները կշրջեն ծառայողական մեքենաներով։

Epress.am-ը զրուցել է «Կանաչապատում» ՊՈԱԿ-ի՝ Կասկադի մոտ հերթապահող վարչության պետի և անցորդների հետ։

— Չոր ծառերը չեն կտրում, ինչքան առողջ ծառ կա՝ կտրտում են։ Ինչի՞ համար։ Ժողովրդին ուզում են արևի տակ վառե՞ն։

— Ես չէի ուզի, որ հին ծառերը կտրեին։ Այդ ծառը աճել է իրա համար՝ ոնց որ մարդ, հանում են, գցում են դեն, բերում՝ ինչ որ մեկին դնում տեղը․․․

— Ես մենակ իմ հարսից եմ բողոքում, ուրիշ բողոքելու առիթ չունեմ։

— Չեմ հասկանում՝ ինչի՞ հենց սակուրա։ Այստեղ փողոց է, մեքենաներ են անցնում։ Ո՞ւմ են պետք այստեղ դեկորատիվ ծառեր։

— Ասում են՝ պետք է մի քանի հազար ծառ տնկենք։ է՛ տնկեք այն տեղերում, որտեղ ծառ չկա։

— Սա ընդամենը ակցիա է ինչ-որ՝ գովազդային։

— Մի՞թե ամբողջ Երևանը պետք է սակուրա դարձնեն։