Home / Հայաստան / Կոտրել են Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը

Կոտրել են Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը

Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը՝ և՛ հայալեզուն, և՛ ռուսալեզուն, հաքերային հարձակման են ենթարկվել։ Հունվարի 12-ից ի վեր խմբագրությունը էջերին հասանելիություն չունի։

Հունվարի 13-ի առավոտյան ռուսալեզու էջը անվանափոխել են․ դրանով տարածվող բովանդակությունը Epress.am-ին որևէ կերպ չի առնչվում։

Այս պահին փորձում ենք խնդրին լուծում գտնել։

թարմացում (հունվարի 15) — Ռուսալեզու էջը արգելափակվել է՝ այն ժամանակավորապես հասանելի չէ։

թարմացում (հունվարի 21) — Հունվարի 21-ին արգելափակվել է նաև Epress.am-ի հայալեզու ֆեյսբուքյան էջը՝ մինչ այդ էջը կոտրած անձինք հասցրել են ջնջել վերջին 7 ամիսների հրապարակումները, փոխել շապիկի լուսանկարը։

Ֆեյսբուքի աջակցության բաժնից արձագանքել են մեր նամակներին մոտ մեկ շաբաթ առաջ․ քեյսը ուսումնասիրության փուլում է, «գործընթացը ժամանակ է պահանջում՝ մինչև 40 օր», ուսումնասիրության ավարտին հարձակման ենթարկված էջերը կարող են ամբողջությամբ վերականգնվել։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ։