Ոստիկանությունն այսօր առավոտյան քանդել է Թբիլիսիի պետական համալսարանի մոտ ընդդիմության տեղադրած վրանային ավանը և բռնի ուժով հեռացրել ցուցարարներին․ առնվազն 12 անձ ձերբակալվել է։
Վրանները Պետական համալսարանի մոտ տեղադրվել են նոյեմբերի 17-ին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների վերջնական արդյունքները։ Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին իշխող Վրացական երազանքը ստացել է ձայների մեծամասնությունը։ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ իշխանությունները կեղծել են դրանք։
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել ցուցարարների մոտ և պահանջել հեռացնել վրանները 15 րոպեների ընթացքում։ Ժամանակը լրանալուն պես ուժայինները շատ արագ քանդել են վրանները, արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ։
Police have violently detained at least 10 protesters after clearing the encampment which blocked a major intersection in Tbilisi for over 30 hours. pic.twitter.com/HD2pndGn5z
— OC Media (@OCMediaorg) November 19, 2024
Նրանց մի մասը տեղափոխվել է հարևան փողոց, որտեղ և ոստիկանները սկսել են ձերբակալել նրանց։ Այս պահի դրությամբ հայտնի է 12 բերման ենթարկվածի և երկու տուժածի մասին, առնվազն մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ OC Media լրատվականի՝ վիրավորվել են նաև մի քանի լրագրողներ, բացի այդ ոստիկաններն առգրավել են OC Media-ի լրագրող և համասեփականատեր Մարիամ Նիկուրաձեի հեռախոսը, երբ նա փորձել է նկարահանել, թե ինչպես են ոստիկանները ծեծում ցուցարարներից մեկին:
Publika-ն հայտնել է, որ ոստիկանները ծեծել են իրենց լրագրող Մինդիա Գաբաձեին։ Ձրբակալելուց առաջ ուժայինները ծեծել են նաև ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքի օպերատոր Սերգի Բարամիձեին։
Police in Tbilisi are dispersing protesters blocking a major intersection in the capital. The protest, which lasted over 30 hours, was the latest demonstration against widespread electoral fraud by the ruling Georgian Dream party. pic.twitter.com/JDRjiXSl4F
— OC Media (@OCMediaorg) November 19, 2024
Երեքշաբթի առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն պաշտպանել է ոստիկանության գործողությունները։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը բողոքի ցույցը ցրելը հիմնավորել է նրանով, որ մասնակիցները խախտել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։
Ճավճավաձեի պողոտայում երթևեկությունն այժմ վերականգնված է: Խցանված է միայն հարևան Մելիքիշվիլիի փողոցը. մի քանի հարյուր ցուցարարներ դեռևս այստեղ են, նրանց դիմաց տեղակայված է ոստիկանական շղթա:
տե՛ս Որ հասկանաս վիճակը, պետք է ապրես այստեղ. ընտրություններ Ախալքալաքում
Պահպանողական «Երազանքը» չի հակասում եվրոպական արժեքներին