Երեքշաբթի զինվորները թմրանյութերի վաճաքով զբաղվող խմբավորման 25 անդամի են սպանել Մեքսիկա-ԱՄՆ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է AP-ը գործակալությունը:
Մեքսիկայի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել Սյուդադ Միեր քաղաքի մոտ, երբ զինվորները հարձակվել են հանցագործների մեծ խմբի վրա:
Սկսվել է հրաձգություն, որի հետևանքով թմրանյութեր տարածող խոշոր կարտելի 25 անդամներ սպանվել են: Հրաձգության հետևանքով կառավարական զորքերի երկու զինվոր է վիրավորվել: