Home / Армения / Մեր անկախությունը բարուրի մեջ է. պատմաբան

Մեր անկախությունը բարուրի մեջ է. պատմաբան

ՀՀ անկախության 19 տարիների ընթացքում մեր ձեռք բերած միակ շոշափելի հաղթանակը եղել է Արցախի ազատագրումը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը:

Նրա խոսքով` անկախությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` պատմական և զուտ մարդկային:

«Պատմական տեսանկյունից դիտարկելիս` 19 տարիները շատ քիչ են. մեր անկախությունը դեռ մանուկ է, այն բարուրի մեջ է: Իսկ երբ դիտարկում ենք զուտ մարդկային տեսանկյունից, մենք կարող ենք իշխանություններին որոշակի պահանջներ ներկայացնել այս 19 տարվա գործունեության վերաբերյալ»,- ասել է Ռաֆիկ Թադևոսյանը և հավելել, որ այն, ինչ այլ պետությունները կարող են անել 8-9 տարիների ընթացքում, մենք պետք է անենք 4-5 տարվա մեջ, քանի որ Հայաստանը գտնվում է երկու այնպիսի հարևան պետությունների շրջապատում, որոնք ցանկանում են մեզ հոշոտել: