Հայաստանի
անկախության
օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվել է նաև հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված Էր Հայաստանի Ազգային օր, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը։
Տոնական հանդիսությունները սկսվել է վաղ առավոտյան՝ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ, որոնց մուտքի մոտ դիմավորել է «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո
վեր են բարձրացրել հայկական եռագույնը և տրվել Հայաստանի Ազգային օրվա
մեկնարկը։