Home / Армения / Ավստրալիայում բիկինիով աղջիկների մրցավազք կանցկացվի

Ավստրալիայում բիկինիով աղջիկների մրցավազք կանցկացվի

Ավստրալիայում նոր մրցաձև են անցկացնելու, որն իրենից ներկայանցնում է բիկինի լողազգեստներով մրցավազք: Այն  տեղի է ունենալու վազքուղու վրա` ձիերի մրցավազքի հիմունքներով, գրում  է The Gold Coast Bulletin-ը:

Կազմակերպիչների մտահղացմամբ` լողազգեստով մրցավազքին առնվազն 150 աղջիկ կմասնակցի: Նրանք վազելու են լողազգեստով և մարզական կոշիկներով: Մրցանակային ֆոնդը կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար:

«Երբ լսում ես «Ոսկե ափի» մասին, միանգամից լողափի, աղջիկների և բիկինիների մասին ես սկսում մտածել: Նոր մարզաձևի իրականացումը ուղղակի անխուսափելի էր: Ի վերջո, Ավստրալիայի մի շարք քաղաքներում այսպիսի ուրախ մրցույթներ հաճախ են կազմակերպվում, այդ թվում` գարեջրի հետ կապված տարբեր տեսակի մրցույթները, կամ էլ բարձրակրունկ կոշիկներով վազքը: Մենք որոշեցինք նմանատիպ բան կազմակերպել»,- մանրամասնել է մրցավազքի կազմակերպիչը: