Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, ս.թ. նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երևան կատարելիք այցի, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում և Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ, հայտնում են Հայաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: