Home / Հայաստան / 5-0-ի դեպքում կցանկանայինք տեսնել նաև 6-րդ գոլը. Մինասյան

5-0-ի դեպքում կցանկանայինք տեսնել նաև 6-րդ գոլը. Մինասյան

«Խաղի որակը շատ բարձր էր, բայց կարևորն այն է, որ տղաներն ապացուցեցին, որ պրոֆեսիոնալներ են», – այսօր Հայաստան-Անդորրա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում հանգստացրեց խաղը և չխփեց հինգերորդ գոլը, Մինասյանը կատակեց,  թե 5-0-ի դեպքում կցանկանայինք տեսնել նաև 6-րդ գնդակը.

«4-0 հաշիվն ինձ լիովին բավարարում է», – ասել է հավաքականի մարզիչը:

Մինասյանը չհամաձայնեց հնչած այն կարծիքի հետ, թե Յուռա Մովսիսյանի փոխարինումից հետո դաշտում բոլորովին այլ ֆուտբոլի ականատես եղանք:

«Յուռա Մովսիսյանը շատ կարևոր խաղացող է, բայց համաձայն չեմ, որ առանց նրա թիմն ուրիշ է», – ասել է մարզիչը:

Մովսիսյանի փոխարինումը Մինասյանը բացատրեց նրանով, որ վերջինս նախրոդ հանդիպումներից մեկում դեղին քարտ էր ստացել և հարկավոր էր խուսափել ռիսկից:
Մինասյանը չշտապեց ամփոփել թիմի` այս տարի անցկացրած բոլոր հանդիպումները և խոստացավ տարին ամփոփել մեկ ուրիշ անգամ:

Ինչ վերաբերում է վիճակագրությանը և մեր ընտրանու` այսօրվա հանդիպումների ավարտից հետո խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու հավանականությանը, ապա, Վարդան Մինասյանի խոսքով, ինքը դրան հանգիստ է վերաբերվում: