Home / Հայաստան / Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջարկում են ներգրավել կանանց

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջարկում են ներգրավել կանանց

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ներգրավվեն Հայաստանի և Ադրբեջանի կանանց կազմակերպությունները: Այս մասին Բաքվում հայտարարել է Kvinna Till Kvinna հիմնադրամի գլխավոր քարտուղար Լենա Ագը, հայտնում է Trend-ը:

«Այս կամ այն երկրում կամ տարածաշրջանում ընթացող հակամարտությունները բացասաբար են անդրադառնում ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նրանց ձայնի իրավունք տալ այդ հարցում որոշում կայացնելիս: ԵԱՀԿ Մինսկի Խմբի դիվանագետները պետք է ներգրավեն Հայաստանի և Ադրբեջանի կանանց կազմակերպությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Ագը:

Այս օրերին Բաքվում ընթանում է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N1325 բանաձևի 10-ամյակը. Նվաճումներ և հեռանկարներ» կոնֆերանսը, որի շրջանակներում Բաքու է այցելել նաև Kvinna Till Kvinna-ի գլխավոր քարտուղար Լենա Ագը:

N1325 բանաձը, որն ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին, նախատեսում է կանանց մասնակցությունը խաղաղության և կայության պաշտպանության հարցում որոշումներ կայացնելու գործընթացին: