Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ի թիվս բազմաթիվ հարցերի այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
«Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն, որ իրենք լուրջ սխալ են գործել և չեն հասկանում այն պարզ իրողությունը, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը ԵԱՀԿ ՄԽ գործընթացում է»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:
Նա հիշեցրել է, որ թուրքերը բազմիցս հայտարարել են, որ առանց ԼՂ հարցի տեղաշարժի հայ-թուրքական սահմանը չի բացվի և այն ՄԽ գործընթացի կազմում է: