Home / Армения / «Ժամանակ». Թալինի ԱԱԾ պետին ազատել են առաջին նախագահի պատճառո՞վ

«Ժամանակ». Թալինի ԱԱԾ պետին ազատել են առաջին նախագահի պատճառո՞վ

Օրաթերթի տեղեկություններով, նախօրեին աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել Թալինի ԱԱԾ պետը:

Ավելի ճիշտ, վերջինիս իր ղեկավարությունը դիմում է գրել տվել: Թե որն է նրա աշխատանքից ազատվելու պատճառը` հայտնի չէ, սակայն առիթը դարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա այցը Թալին: ՀՀ առաջին նախագահը երեկ այցելել էր Թալինի տարածաշրջանի Աշնակ գյուղ`նախկին քաղբանտարկյալներ Մկրտիչ և Ժորա Ստեփանյաններին: Եվ ահա, այցից մեկ օր առաջ Թալինի ԱԱԾ պետին կանչել են Երևան և դիմում են գրել տվել այն պատճառաբանությամբ, որ վերջինս նախապես տեղեկացված չի եղել առաջին նախագահի Թալին կատարելիք այցի մասին: