Օրերս Հանրապետական հիվանդանոցում ցավալի դեպք է գրանցվել` մահացել է հինգ օրական երեխա, ինչը, նրա ծնողների պնդմամբ, բժիշկների մեղքով է եղել, ներկայացնում է օրաթերթը:
Մենք առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են ձեռնարկել երեխայի մահվան պատճառը պարզելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: «Ես խումբ եմ ստեղծել հեղինակավոր մասնագետներից, ինքս եմ անձամբ զբաղվելու որպես խմբի անդամ, հասկանամ` ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում, ծննդկանի հետ, ոնց է եղել, որ այդպիսի վատ վերջ է ունեցել: Եվ ասեմ Ձեզ, որ ես օբյեկտիվ պատասխան կտամ»: Այսինքն բժիշկները կպատժվե՞ն, թե կկոծկվի փաստը: «Ես ոչ մի անգամ, երբ որ բժիշկը մեղավոր է եղել, չեմ թաքցրել: Բազմաթիվ բժիշկներ են իմ առաջարկությամբ աշխատանքից ազատվել, դա իմ պարտականությունն է: Պետք է բոլորը հասկական, որ դա ասվելու է, չի թաքցվելու: Եթե պարզվի, որ հիվանդանոցի վարչակազմը թերություն ունի, ու այդ պատճառով է եղել, անպայման կպատժվեն»,-վստահեցրել է նախարարը: