Դեկտեմբերի 8-ին, ժամը, 19.50-ին Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 41-ամյա Աբել Մ.-ին, որը 2005 թ. օգոստոսի 31-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Աբել Մ.-ն կալանավորված է, հայտնում են Ոստիկանությունից: