ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանը կփոխարինի ԱԺ նախկին պատգամավոր Արևիկ Պետրոսյանին, ով անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ և նրա զբաղեցրած տեղը խորհրդարանում թափուր էր մնացել:
Նշենք, որ մինչ Ախոյանի նշանակումը մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ ցուցակով խորհրդարան կմտնի դերասան Գուժ Մանուկյանը կամ գործարար Հայրապետ Հայրապետյանը: