ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է վերադառնալ հղիության համար վճարվող դեկրետային կենսաթոշակների հարցին, մասնավորապես, այդ վճարներն իրականացնելու մեխանիզմներին:
«Ես որոշել եմ վերադառնալ այդ թեմայի քննարկմանը և այնպիսի փոփոխություններ պատրաստել, որոնք թույլ կտան կնոջն ինքնուրույն որոշել գումարների վճարման ժամկետները: Ինչպես նա կցանկա, այնպես էլ կլինի»,-հայտարարել է Մեդվեդևը երեք ռուսական հեռուստաըներությունների կողմից անցկացվող տարվա ամփոփիչ հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում բնակվող հղի կանայք որոշել էին պիկետ անցկացնել նոր օրինագծի դեմ, համաձայն որի պետք է կրճատվեին իրենց դեկրետային նպաստների գումարները: