Թեհրանը չի ցանկանում ազգերի միջև պատերազմ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների մասին հարցին:
«Մենք կողմ ենք յուրաքանչյուր հակամարտության արդար հանգուցալուծմանը երկխոսության միջոցով: Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում», – Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում ANS TV-ն:
«Մենք չենք հերքում Հայաստանի հետ մեր հարաբերութունները: Դուք պնդում եք, որ Ղարաբաղի հարցը փակուղի է մտել: Այդպես չէ: Մենք հակված ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք մտադիր ենք օժանդակել Ադրբեջանին երկխոսության միջոցով հարցը լուծելու հարցում: Մենք հայտնել ենք այդ մտադրության մասին պաշտոնական Բաքվին: Եվ այսօր մեր առաջարկներն ուժի մեջ են», – ասել է Ահմադինեժադը:
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերութություններին` Իրանի նախագահն ասել է. «Կարևոր չէ` ինչ է գրում մեր մասին WikiLeaks-ը կամ ինչպես են դա մեկնաբանում լրագրողները: Կարևորը Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերություններն են: Ադրբեջանը մեր մտերիմ բարեկամն ու հարևանն է: Ադրբեջանի հետ մենք ունենք ինչպես պատմական, այնպես էլ մշակութային կապեր: Մենք սատարում ենք ադրբեջանցիների իրավունքները»: