Օգոստոսի 6-ին Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել 102 զինծառայողների ձերբակալման հրամանը: Զինծառայողներին ձերբակալել էին պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ մեղադրանքով, հաղորդում է AFP–ն` հղում կատարելով թուրքական գործակալությանը:
102
զինծառայողների, այդ թվում` 25 գեներալի և ծովակալի, ձերբակալման հրամանը դատարանը հաստատել էր
2010 թվականի հուլիսի 23-ին: 2003 թվականին ծրագրվող հեղաշրջում իրականացնողների թիվը,
մեղադրող կողմի տվյալներով, հասնում է
200-ի: 
Համաձայն հետաքննության`  կասկածյալները, որոնց թվում են զինծառայողներ,
քաղաքական գործիչներ, գիտնականներ և լրագրողներ, գաղտնի խմբավորում են կազմել արմատական ազգայնականների և «Էրգենեկոն»-ի կողմնակիցների հետ:  «Էրգենիկոն»-ի անդամները  նպատակ ունեին պաշտոնանկ անել վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանին, ով, ըստ նրանց, «երկրի իսլամականացման» ուղի է բռնել:
Epress.am Լուրեր Հայաստանից