Տուրիզմի ոլորտում գործող հայտնի “Հոգ Ռոբինսոն գրուպ“ հետազոտական ընկերության ամենամյա զեկույցի համաձայն` աշխարհում ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են: Հետազոտության հեղինակները նշում են, որ Մոսկվան արդեն վեցերորդ անգամ առաջին տեղն է զբաղեցնում այս անվանակարգում:
Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրանոցների համարների միջին գինը կազմում է 407 դոլար:
Ըստ ընկերության տվյալների` երկրորդ տեղում է Ժնևը, որտեղ համարի միջին արժեքը 316 դոլար է, իսկ երրորդ տեղում Հոնկոնգն է `313 դոլար ցուցանիշով: