Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այսօր իր բլոգում հայտարարաել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին:
Սուրենյանցը իր հայտարարությունում մասնավորապես նշում է.
«Հեռանում եմ քաղաքականությունից…
Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են:
Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյա» արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում…
…Էս Լեւոնի ու Սերժի, որս սիրող Ռոբի թիմերի համտեղ որոշումն է, որին դիամադրել կարող եմ, բայց չեմ ուզում:
…Ես հեռանում եմ քաղաքականությունից, որովհետեւ հավատում եմ Վազգենին ու էդ տեսակը էսօրվա քաղաքական դաշտում փնտրել ու չեմ գտել…
… Հավատացեք Վազգենի ախպորը՝ Արամին, ով խավարից լույս է ստեղծում…»