Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին երեք որոշումները և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 891,400.0 հազար դրամ։
Կառավարությունը 96600.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը նախատեսում է 2010թ. բացել յոթ դեսպանություն։ Դրանց ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։