«Ուսանողական այգու» քանդման դեմ պայքարի նախաձեռնող խմբի անդամները պատրաստ են իրենց ներկայացնել հայցը ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ:
Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Ուսանողական ագու» տարածքում իրականացվող ծառահատումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հասարական լայն շրջանակներում, ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաքի և բազմաթիվ ակցիաների միջոցով հասարակայնացրեց խնդիրը:
Կանխատեսելով, որ հայցի հետ կապված կծագեն բազմաթիվ հարցեր, նախաձեռնող խումբը կազմակերպում է երկու հանդիպում` ներկայացնելու հայցը և պատասխանելու հետաքրքրող հարցերին: Այն կկայանա «Ոսկե միջին» (Common Ground) սրահում, հասցեն` Տպագրիչների 9: ս.թ. այսօր` ժամը 18:00-ին և վաղը` օգոստոսի 28-ին,, ժամը 13:00-ին: