Օգոստոսի 29-ին Երևան-Աշոցք ավտոճանապարհի 145-րդ կիլոմետրում` Քեթի գյուղի մոտ, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու ընկել ձորը: Շրջված ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983 թ. ծնված Իվան Օրլովը` անգիտակից վիճակում, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ երկրորդ տուժածին որոնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Որոնողական աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: