Երևանի և Մոսկվայի միջև կնքված Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի ստորագրումը կատարվել է ԱՄՆ-ի համաձայնությամբ: Այդ մասին, ինչպես գրում է ադրբեջանական «Յենի մուսավաթը», հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Նատիկա Միրին:
Քաղաքագետը նշում է, որ այդ քայլով Մոսկվան ու Վաշինգթոնը ցանկանում են ստիպել Ադրբեջանին փոխզիջումների գնալ ղարաբաղյան հարցում, կամ գոնե ստիպել հրաժարվել ռազմատենչ ծրագրերից:
«Տարածաշրջանում պատերազմի կանխումը թե ԱՄն-ի, թե Ռուսաստանի շահերից է բխում, քանի որ նրանք հետաքրքրված են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանն իրենցից կախծված լինի», – հայտարարել է Միրին: