Home / Армения / Պուտինը վստահեցնում է, որ չի ղեկավարում երկիրը

Պուտինը վստահեցնում է, որ չի ղեկավարում երկիրը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն անհիմն է համարում այն խոսակցությունները, թե ինքը շարունակում է ղեկավարել երկիրը:

Լրագրողների հետ ընթրիքի ժամանակ Պուտինը բացատրել է, որ զբաղվում է արտաքին խնդիրներով: «Ինձ արդեն հոգնեցրել է ներքին քաղաքականությամբ զբաղվելը, ընդ որում` պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականությունը նույնքան ամուր է, որքան ներքինը»,- ասել է ՌԴ վարչապետը: