Հյուսիսային Կարոլինայի մերձափնյա գոտիներում մարդկանց տեղահանում են «Էրլ» փոթորիկի սպառնալիքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի քան 30 հազար զբոսաշրջիկ և տեղի բնակիչ է պարտադիր կերպով տեղահանվել Խատերաս և Օկրակոկ կղզիներից: Այլ շրջաններում նույնպես հայտարարված է փոթորկի վտանգի մասին: Բնակչությանը կոչ են անում ջրին չմոտենալ:
Հարավային Կարոլինայի իշխանությունները պատրաստվում են 4-րդ կարգի փոթորիկի հետևանքով առաջացած հնարավոր վնասներին: Լոնգ-Այլենդում ճամբարներ են կառուցել, որոնք կարող են 60 հազար բնակիչ ընդունել:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` «Էրլ» փոթորիկն անցնելու է ԱՄՆ-ի ափերից 50կմ հեռավորության վրա, բայց չի բացառվում, որ այն ավելի մոտ լինի: