Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում սենսացիոն հայտարաություններ չեն հնչի և ղարաբաղյան խնդրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման արմատական փոփոխություն չի գրանցվի, Aze.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Նրա խոսքերով` Մոսկվան կփորձի որքան հնարավոր է երկար պահել ստատուս քվո կարգավիճաը:
«Ենթադրում եմ, որ ռուսական իշխանությունները կձգտեն համոզել Բաքվին սպասել, քանի որ հայերի վրա ուժեղ ճնշումը կարող է բերել Սերժ Սարգսյանի կառավարության ու հարցի խաղաղ կարգավորման բանակցությունների անկմանը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի ընդունի ռուսական բացատրությունները: Մնում է միայն ուշադիր հետևել Մեդվեդևի խոսքին և հասկանալ, որքանով կտարածվի Ռուսաստանի հովանավորչությունը դիվանագիտական ոլորտում, եթե իրավիճակը ռազմական համատեքստ ստանա»,- ասել է Մուսաբեկովը: